ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Օրեցօր նախրի վերածվող ազգին խիստ անհրաժեշտ են բազմահարկ ինտենսիվ արոտավայրեր

Օրեցօր նախրի վերածվող ազգին խիստ անհրաժեշտ են բազմահարկ ինտենսիվ արոտավայրեր
08.08.2025 | 12:32

Թրամպն էլ պակաս պատուհասը չէ:

Այսօր խուճուճ բառերով համեմված մի թուղթ կտան էս հայվանին, որ ստորագրի ու առնվազն մեկ դար ազգովի քաքը կնկնենք այդ պայմանագրի պատճառով։

Եվ եթե դա տեղի ունենա, պատուհասին հավասար այդ պատասխանատվությունը կրելու են բոլոր ուժերը։

Այո՛, բոլորը, կապ չունի թե քանի տարեկան կուսակցություն ես, սկսած 130 կամ 140 տարեկան

ՀՅԴ-ից, մինչև նոր ստեղծվելիք էս կարմիր թշերով տղու կուսակցությունը։

Եվ եթե չեք կարողանում ազգին համախմբել մի կիսագրագետ գեղացու ու իր ախուրյանցի Անոյի նման թերմացք կենսաընտրազանգվածի դեմ, ուրեմն եկեք Օշական ու իմ նման հող մշակեք։

Այդ ձեր ստեղծած բարիքն էլ կլինի այն մեղքերի ապաշխարանքը, որ դուք գործել եք ձեր քաղաքական կյանքում։

Սա ես լուրջ եմ ասում, այսօր մեր օրեցօր նախրի վերածվոող ազգին խիստ անհրաժեշտ են բազմահարկ ինտենսիվ արոտավայրերը:

Արարատ ՄՈՐԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ